Մատչելիության հղումներ

Թրամփ. Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վրաստանին` անկախության տոնի առթիվ` խոստանալով շարունակել աջակցությունը ժողովրդավարության կայացման ու ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին:

«Մենք սատարում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարական ու տնտեսական զարգացումը, ինչը շատ կարևոր է` հաշվի առնելով եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու` վրացի ժողովրդի ցանկությունը»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը Վրաստանի վարչապետին:

Շնորհավորական ուղերձ է հրապարակել նաև ԱՄՆ պետքարտուղարը. «Ակնկալում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները հետագայում էլ ավելի կխորանան, քանի որ Վրաստանը իրականացնում է բարեփոխումներ, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Մայք Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG