Մատչելիության հղումներ

Թբիլիսին հրաժարվում է նշել իր դեսպանի Կիև վերադառնալու ժամկետը


«Վրաստանը ակնկալում է, որ Ուկրաինան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր կձեռնարկի», - այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիամ Նարչեմաշվիլին` մեկնաբանելով Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի Կիև վերադարձի ժամկետները:

«Վրացական կողմը կհետևի Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը, այդ թվում այն պատասխան քայլերին, որոնց կդիմեն ուկրաինական իշխանությունները Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով», - հայտարարել է Նարչեմաշվիլին` ընդգծելով, որ հենց դրա հիման վրա էլ կկայացվի դեսպանի վերադարձի մասին որոշումը:

Ուկրաինայում Վրաստանի դեսպանը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչվել Միխեիլ Սաակաշվիլիի` Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG