Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը վերջին երկու ամսում 450 միլիարդ եվրո է ծախսել ճգնաժամը զսպելու նպատակով


Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր Ֆրանսիայի կառավարությունը շուրջ 450 միլիարդ եվրո (490 միլիարդ ԱՄՆ դոլար) է ծախսել տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով: Այդ մասին այսօր BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունե Լե Մյերը:

Նախարարի խոսքով` մարտի կեսից կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների մի շարք է նախաձեռնել, այդ թվում` փոխհատուցել միլիոնավոր մարդկանց հարկադիր պարապուրդը, պետական երաշխիքով վարկեր տրամադրել, ինչպես նաև հետաձգել հարկերի գանձումը:

«Եթե հաշվարկելու լինենք [վերջին ամիսների] բյուջետային ծախսերը, այն քայլերը, որոնց նպատակն էր բիզնեսին ֆինանսական միջոցներով ապահովելը, ապա պարզ կդառնա, որ մենք 450 միլիարդ ենք ծախսել, ինչն ազգային հարստության 20 տոկոսն է կազմում»,- նշել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG