Մատչելիության հղումներ

Իրանում վերաբացվել են մզկիթները


Երկամսյա դադարից հետո Իրանում վերաբացվել են երկրի տարածքում գործող բոլոր մզկիթները:

Իշխանությունները այս քայլին են դիմել երկրի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունից մեկ օր անց: Ռոհանին նշել էր, որ Իրանի 31 նահանգներից 10-ում կորոնավիրուսը տարածումը հնարավոր է եղել զսպել:

Մզկիթները սակայն գործելու են որոշ սահմանափակումներով: Դրանք բաց են լինելու ամեն օր` երեքական ժամ առավոտյան և երեկոյան:

Մզկիթների վերաբացումը փետրվարից ուժի մեջ մտած սահմանափակումների թուլացման հերթական փուլն է: Պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Իրանում ավելի քան 7 հազար մարդ է մահացել, վարակակիրների թիվը գերազանցում է 130 հազարը: Միջազգային մի շարք կառույցների համոզմամբ սակայն, այս թվերը չեն արտացոլում Իրանում ստեղծված իրական պատկերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG