Մատչելիության հղումներ

Իրանական նավթամթերքի առաջին խմբաքանակը հասավ Վենեսուելա


Իրանը սկսել է էներգակիրներ մատակարարել Վենեսուելա: Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ իրանական արտադրության բենզին տեղափոխող հինգ տանկերներից առաջինը մուտք է գործել Վենեսուելայի տարածքային ջրեր:

Ավելի վաղ Կարակասի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Իրանի իշխանությունները պարտավորվել են Վենեսուելային շուրջ մեկուկես միլիոն բարել բենզին, ինչպես նաև դրա արտադրության համար անհրաժեշտ հումք մատակարարել: Այս քայլը թույլ կտա Վենեսուելայի իշխանություններին որոշակիորեն մեղմել երկրում առկա վառելիքային սուր ճգնաժամը:

Միացյալ Նահանգները խստորեն քննադատել է իրանական նավթի մատակարարումները Վենեսուելա` հիշեցնելով, որ երկու երկրների նկատմամբ էլ ամերիկյան պատժամիջոցներ են սահմանված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG