Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ես պայքարում եմ «խորքային պետության» դեմ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ Սպիտակ տանը, Վաշինգտոն, 22-ը մայիսի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պայքար է ծավալել այսպես կոչված «խորքային պետության» դեմ: Կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը խստորեն քննադատել է ամերիկյան հատուկ ծառայությունների մի շարք արդեն նախկին ղեկավարների` պնդելով, թե այդ կառույցների աշխատակիցներն իր դեմ էին աշխատում:

«Նրանք լրտեսում էին ինձ: Դա պարանոյայի դրսևրում չէ, դա փաստ է», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփի քննադատությունն ուղղված է իր իսկ վարչակազմի մի շարք նախկին ներկայացուցիչներին, մասնավորաբար՝ 2017- 2019 թվականներին ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դեն Քոութսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG