Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին


Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանը, արխիվ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանը, արխիվ

Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին, որի հետևանքով մեկ տաջիկ սահմանապահ հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Տաջիկստանի Իսֆարա քաղաքի մերձակայքում, երբ Ղրղզստանի մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Տաջիկստանի տարածք: Միջադեպը արձանագրվել է սահմանի վիճելի հատվածներից մեկում, որտեղ նախորդ տարի ևս հրազենի կիրառմամբ մի շարք միջադեպեր էին տեղի ունեցել:

Տաջիկա-ղրղզական սահմանի ընդհանուր երկայնքը շուրջ 970 կիլոմետր է, դրա մի քանի տասնյակ հատվածներ շարունակում են վիճելի մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG