Մատչելիության հղումներ

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Շաբաթ երեկոյան կայացել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Սպիտակ տան փոխանցմամբ` Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

ԱՄՆ նախագահը, մասնավորաբար, իր մտահոգությունն է հայտնել այն արտաքին միջամտության առթիվ, որ նկատվում է Լիբիայում ծավալված հակամարտության ընթացքում՝ ընդգծելով տարածաշրջանում լարվածության թուլացման շուտափույթ անհրաժեշտությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ նախագահները քննարկել են նաև Սիրիայում ծավալվող իրադարձությունները՝ մեկ անգամ ևս նշելով, որ այդ երկրում ընթացող հակամարտությունը հարկավոր է լուծել քաղաքական կարգավորման միջոցով»,- հաղորդում են ամերիկյան աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG