Մատչելիության հղումներ

Ի՞նչ հիասթափություն․ հեղափոխությունը մեկ օրվա գործ չէ․ Աշոտ Ադամյան


Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ՍԴ-ի շուրջ զարգացումների և այլ հարցերի շուրջ «Ազատությունն» այսօր զրուցել է դերասան Աշոտ Ադամյանի հետ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում հարցազրույցից մի հատված.

«Ազատություն». - Պարոն Ադամյան, մեր նախորդ տարվա հարցազրույցից մեկ տարի է անցել, ձեր լավատեսությունը հեղափոխության ապագայի հանդեպ պահպանվո՞ւմ է:

Ադամյան. - Իհարկե: Հիմա մենք անգրագետի նման չասենք, որ ապրիլ ամսին վերևից ինչ-որ հրահանգով կաթեց հեղափոխությունը ներքև, ոչ, դա հսկայական աշխատանքի արդյունք էր՝ տասնամյակների ընթացքում: Այս անբարո ռեժիմի դեմ պայքարողները մեծ ջանքեր են դրել, մեծ վնասներ են կրել: Ցավոք սրտի, այդ պատասխանատուները մինչև այսօր պատասխանատվության կանչված չեն, բայց հիասթափություն չկա, ումի՞ց հիասթափվես, ինքդ քեցանի՞ց: Էսպիսի խոսք կա՝ եթե չես կարող անել, ուրեմն քեզ հասնում է: Եթե այսօր ես միայն արթնացել, ապա մի վերլուծիր, եթե չես տիրապետում, մի վերլուծիր, եթե մասնակցել ես, բայց փոփոխվում ես, ուրեմն դու ինչ-որ մեկին խաբել ես, քո շրջապատին ես նաև մոլորեցրել, դու այդպիսին չես: Ի՞նչ հիասթափության մասին կարող է լինել խոսքը, ոչ, միայն ճշմարտությամբ, միայն արդարությամբ, միայն արժանապատվությամբ առաջ, որովհետև հեղափոխություն կոչվածը մեկ օրվա գործ չի, հեղափոխություն կոչվածի յուրաքանչյուր օր շատ ավելի դժվար է, քան նախորդը: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև վտանգները և վնասները, որոնք մենք ստացել ենք անթիվ են:

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG