Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Ռուսաստանը շարունակաբար խախտում էր «Բաց երկնքի» մասին համաձայնագիրը»


Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր մոտեցումները «Բաց երկնքի» մասին համաձայնագրին` չխոչընդոտելով դրա մի շարք դրույթների կատարմանը: Այս մասին նշված է NATO-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:

«Տարիներ շարունակ Ռուսաստանը սահմանափակում էր թռիչքները, ինչը անհամատեղելի է այս պայմանագրի ոգուն և տառին: Սահմանափակումները վերաբերում էին Կալինինգրադի մարզում և Վրաստանի հետ սահմանի երկայնքով իրականացվող թռիչքներին», - հայտարարել է Ստոլտենբերգը:

1992 թվականին կնքված համաձայնագիրը թույլ է տալիս այն ստորագրած 35 պետություններին թռիչքներ իրականացնել մեկը մյուսի տարածքում` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության համար: Վաշինգտոնը համաձայնագիրը լքելու մտադրության մասին հայտարարեց այս շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG