Մատչելիության հղումներ

Պակիստանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 97-ի


Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում ավիավթարի վայրում, 22-ը մայիսի, 2020թ.
Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում ավիավթարի վայրում, 22-ը մայիսի, 2020թ.

Նախօրեին Պակիստանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 97-ի: Այս մասին հաղորդել է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը` տեղեկացնելով նաև, որ վթարված ինքնաթիռի երկու ուղևորների հաջողվել է փրկվել:

«Պակիստանի միջազգային ավիաուղիների» օդանավը վթարի էր ենթարկվել ուրբաթ օրը կեսօրին` Կարաչիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ: Տեխնիկական անսարքության պատճառով ներքին չվերթ իրականացնող A 320-ը վայր էր ընկնել օդանավակայանի հարևանությամբ գտնվող բնակելի թաղամասում` ավերածությունների պատճառ դառնալով: Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG