Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Բելառուսի դեմ հարձակման դեպքում մենք հակառակորդին անդառնալի կորուստներ պետք է պատճառենք»


«Չնայած առկա տնտեսական դժվարություններին և հավելյալ ֆինանսական միջոցների բացակայությանը` Բելառուսը չի պատրաստվում կրճատել իր պաշտպանական ծախսերը», - նախօրեին ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկը կատարած այցի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` կոչ անելով իր ենթականերին հատուկ ուշադրություն դարձնել հայրենական արտադրության հրթիռների ստեղծմանը:

«Պաշտպանական ոլորտում մեր ռազմավարական նպատակն է, որպեսզի Բելառուսի դեմ հարձակման դեպքում մենք կարողանանք հակառակորդին անդառնալի վնաս պատճառել: Այդ դեպքում այն ուժերը, որոնք կցանկանան պատերազմել Բելառուսի հետ, կհասկանան, որ մենք կարող ենք և պատասխանել», - հայտարարում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ երկրի ռազմաարդյունաբերական ոլորտի առանցքային խնդիրներից մեկը այնպիսի հրթիռների ստեղծումն է, որոնք ի վիճակի կլինեն խոցել 300 կիլոմետր շառավղում գտնվող թիրախները: Լուկաշենկոյի խոսքով՝ նման հրթիռների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ Բելառուսում արդեն իսկ իրականացվում են, սակայն «Ռուսաստանը չի թույլատրում դրանք փորձարկել իր տարածքում գտնվող զորավարժարաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG