Մատչելիության հղումներ

Բայդենը հայցում է աֆրոամերիկացիների ներողամտությունը


Աշնանը Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը` դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել երկրում բնակվող միլիոնավոր աֆրոամերիկացիներից` Նյու Յորքում գործող ռադիոկայաններից մեկի եթերում հնչեցրած անհաջող կատակի համար:

Միջադեպը տեղի էր ունեցել, երբ ԱՄՆ նախկին փոխնախագահի հետ հարցազրույցը վարող աֆրոամերիկացի հաղորդավարը ասել էր, թե դեռ չի կողմնորոշվել՝ ում օգտին է քվեարկելու առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:

«Եթե դու չես կարողանում կողմնորոշվել` իմ կողմից ես, թե Թրամփի, ուրեմն դու սևամորթ չես», - հակադարձել էր Բայդենը:

Հարցազրույցից մի քանի ժամ անց Բայդենը կապ է հաստատել ԱՄՆ-ում գործող մի շարք ազդեցիկ աֆրոամերիկյան կազմակերպությունների ղեկավարների հետ` պաշտոնապես ներողություն խնդրելով ցուցաբերած պահվածքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG