Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր արգենտինացի պաշտոնակցի հետ


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Արտգործնախարարներն առանձնացրել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսակետից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը:

Առանձնահատուկ է բարձր գնահատվել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG