Կորոնավիրուսի համավարակը տարածվում է Եմենում, որտեղ առողջապահական համակարգը, ՄԱԿ-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, «գործնականում տապալվել է»:
Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է ֆինանսական անհապաղ օգնություն:
«Մենք տարբեր գործակալություններից ստանում ենք տեղեկություններ, որոնց համաձայն, Եմենը փաստորեն անդունդի եզրին է: Իրավիճակը ծայրաստիճան ծանր է, հիվանդներին հիվանդանոցներ չեն ընդունում, քանի որ չունեն թթվածին, աշխատողները չունեն պաշտպանիչ պարագաներ», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագրի համակարգող Յենս Լերկեն:
ՄԱԿ-ի փորձագետների համոզմամբ, «համավարակի տարածումը Եմենում կարող է հասնել աղետալի ծավալի»:
Եմենում մարդասիրական օգնության ծրագիրը շարունակելու համար անհրաժեշտ է երկու միլիարդ դոլար: