Մատչելիության հղումներ

Պեկինում բացվել է գերագույն օրենսդիր մարմնի համագումարը


Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և երկրի բարձրաստիճան այլ ղեկավարներ մասնակցում են Ժողովրդական ներկայացուցիչների համագումարին, Պեկին, 22-ը մայիսի, 2020թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և երկրի բարձրաստիճան այլ ղեկավարներ մասնակցում են Ժողովրդական ներկայացուցիչների համագումարին, Պեկին, 22-ը մայիսի, 2020թ.

Չինաստանում մեկնարկել է օրենսդիր գերագույն մարմնի՝ Համաժողովրդական ներկայացուցիչների 13-րդ գումարման համագումարը:

Օրակարգում Չինաստանի արտաքին և ներքին քաղաքականության հրատապ հարցերն են:

Վարչապետ Լի Կեցիանը հավաստիացրել է, որ երկիրը հաջողության կհասնի աղքատության դեմ պայքարում:

«Մենք այս տարի չենք սահմանել տնտեսական աճի հստակ թիրախներ: Պատճառը համաշխարհային տնտեսության և առևտրի ասպարեզում նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված անորոշությունն է», - ասել է Չինաստանի վարչապետը:

Նա նշել է, որ կառավարության համար առաջնահերթ է 6 ուղղություն՝ աշխատատեղերի պահպանումը, ֆինասնական սեկտորը, արտաքին առևտուրը, արտաքին և ներքին ներդրումները և կայուն զարգացումը:

XS
SM
MD
LG