Բանգլադեշում և Հնդկաստանում ավերիչ ցիկլոնի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ:
«Ամպֆան» անվամբ ցիկլոնը մայիսի 20-ին գոյացել է Բենգալյան ծոցում և երկու երկրներին երեկ է հարվածել:
Ցիկլոնի առաջացրած քամու արագությունը հասել է ժամում 190 կիլոմետրի:
Հնդկաստանում և Բանգլադեշում տարհանվել է ավելի քան երեք միլիոն մարդ: Երկու երկրների ղեկավարները մեկնել են աղետի գոտիներ: