Մատչելիության հղումներ

«ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը հանդես է գալիս «Քաղաքը Ազնավուր է լսում» ֆլեշմոբի նախաձեռնությամբ


«Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնեք, բայց մինչ այդ ապրել է պետք», - գրել է Շառլ Ազնավուրը և այնպես ապրել իր կյանքի 94 տարին, որ լիուլի բավարար էր անմահություն ձեռք բերելու համար:

Մայիսի 22-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Թե՛ իր կենդանության օրոք, թե՛ անմահության իր ճանապարհին այդ օրը թե՛ Հայաստանում, թե՛ իր ծննդավայրում՝ Ֆրանսիայում, թե՛ այլուր բազմաթիվ համերգներ են և այլ միջոցառումներ են տեղի ունեցել աշխարհահռչակ երաժշտի պատվին:

Սակայն այս տարին այլ է: Համավարակի պատճառով Ֆրանսիան նրա ծննդյան օրը կնշանավորի առցանց համերգով, իսկ Հայաստանում մի յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես գալիս «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը, որի նախագահ Թովմաս Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ իրենք 2016 թվականից Ազնավուրի ծննդյան օրը բացօթյա համերգներ են կազմակերպել, բայց այս տարի համավարակի պատճառով ուրիշ առաջարկով են հանդես գալիս:

«2016 թվականի ապրիլի 27-ին «Երևան» հյուրանոցում անձամբ հանդիպել եմ Շառլ Ազնավուրի հետ, ներկայացրել եմ նախագիծը, որ ցանկություն ունեմ ամեն տարի իր ծննդյան օրը իր անվան հրապարակում համերգներ կազմակերպել, որտեղ ելույթ կունենա մեր հայ աստղերը։ Եվ 2016 թվականից ամեն տարի մայիսի 22-ին Արարատ կոնյակների աջակցությամբ իր ծննդյան օրը իր իսկ անվան հրապարակում կազմակերպել ենք բացօթյա համերգներ։ Այս տարի, ելնելով իրավիճակից, բնական է, հնարավոր չի կազմակերպել՝ պահպանելով պարետի որոշումները։ Ուստի մենք առաջարկում ենք ֆլեշմոբ, որը կոչվում է «Քաղաքը Ազնավուր է լսում»։ Խնդրանքը հետևյալն է՝ սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից, ամենամյա ավանդույթ դարձած բացօթյա համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան, իր անունը կրող հրապարակում այս տարի հնարավոր չէ իրականացնել։ Այդ պատճառով առաջարկում են մայիսի 22-ին միանալ «Քաղաքը Ազնավուր է լսում» ֆլեշմոբին՝ հնչեցնելով աշխարհահռչակ շանսոնյեի կատարումները սրճարաններում, մեքենաներում, պատշգամբներում և այլն։ Միասին ունկնդրենք հայազգի լեգենդ Շառլ Ազնավուրի երգերը՝ վերծելով իր ծննդյան օրը համազգային տոնակատարության։ 2020 թվականի մայիսի 22-ին քաղաքը Ազնավուր է լսելու։ Պիտի ցույց տանք աշխարհին, որ մենք հիշում ենք այդ օրը և փորձում ենք ինչ-որ ձևով նշել»։

Թովմաս Մարտիրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

«ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը հանդես է գալիս «Քաղաքը Ազնավուր է լսում» ֆլեշմոբի նախաձեռնությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG