Մատչելիության հղումներ

Բուհերը դիմորդների հայտերը կընդունեն մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը


Կրթության, գիտության, մշակույթի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության, մշակույթի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյան

Ինչպես բոլոր ուսումնական հաստատություններում, այնպես էլ Երևանի թիվ 184 ավագ դպրոցում այս տարի վերջին զանգը չեն նշի կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

17-ամյա Նանե Հակոբջանյանը պատմում է, որ նախքան կորոնավիրուսի տարածումը վերջին զանգի համար սցենար էին գրում, փորձեր անում, պարեր բեմադրում․ - «Մնում էինք դասերից հետո դպրոցում դասղեկի հետ քննարկում էինք, սցենար էինք մշակում, պարերն էինք ընտրում»։

«Վերջին զանգի» միջոցառումներին պատրաստվել էին նաև Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները։ Չեղարկեցին հագուստի պատվերները, ռեստորանի ամրագրումը, միջոցառման բեմադրությունները ևս տեղի չեն ունենա. - «Շատ գեղեցիկ ներկայացնելու էինք մեր դասարանի իրավիճակը, թե ինչպես ենք սովորել այս տարիներին։ Ուսուցիչներին գեղեցիկ խոսքեր էինք գրել։ Բայց մենք չենք մեղադրում, մենք գիտակցում ենք, թե ինչքան լուրջ է...»

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նաև բուհերի ընդունելության գործընթացն է այլ կերպ կազմակերպվելու։ Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդները այժմ ոչ թե երկու կամ երեք պարտադիր քննություն են հանձնելու, այլ մեկը։

Այսօր Կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրվել է այն առարկան, որը տվյալ ֆակուլտետի համար առաջնային է․ - «Մի կարևոր սկզբունք ենք որդեգրել, որ ընտրել էնպիսի առարկաներ, որ դիմորդը հնարավորություն ունենա նաև մյուս ֆակուլտետների և մյուս մասնագիտությունների համար մասնակցի մրցույթի։ Ով ըստ դրա, որոշակի փնջային մասնագիտություններ են առաջացել, որտեղ դիմելով առաջին հայտով դիմորդը կարող է նաև մասնակցել մի շարք այլ մասնագիտությունների»։

Թամարա Պետրոսյանը պատրաստվում է դիմել Երևանի պետական համալսարանի միջազգայինն հարաբերությունների ֆակուլտետ։ Մինչև հիմա պարապում էր երեք առարկա՝ հայոց լեզու, անգլերեն ու պատմություն։ Այժմ միայն պատմություն առարկայից է քննություն հանձնելու։ Այս նախագծում նկատում է և՛ դրական, և՛ բացասական կողմեր․ - «Ինձ թվում է, սա լավագույնն էր այն առումով, որ ուսանողներ կլինեին, որ չեն կրճատվի համալսարան ընդունվելու համար։ Իսկ լավագույնը չէ այն առումով, որ կարող էինք հանձնել 3 քննությունն էլ՝ քիչ-քիչ հարցերով, թեկուզ մի թեստի մեջ, որ ընդհանուր գիտելիքները երեք առարկաներից ստուգեին»։

Դիմորդների հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Այն կմեկնարկվի մայիսի 25-ին։ Վերջնաժամկետը հունիսի 15-ն է։ Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի առաջին տասնօրյակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG