Մատչելիության հղումներ

Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածով


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը այցելել է հիվանդանոց, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները, արխիվ

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածով:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, Կադիրովին ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվա, նա այժմ գտնվում է մայրաքաղաքի կլինիկաներից մեկում: Պաշտոնական աղբյուրներն առայժմ այս լուրը չեն հաստատում:

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Կադիրովի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև Չեչնիայի առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը, լրագրողներն արձանագրել են, որ այսօր նրա փոխարեն տեղակալն է հաղորդել համաճարակի վերաբերյալ տվյալները: Պաշտոնական աղբյուրները, սակայն, առայժմ չեն հաստատել նաև այս տեղեկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG