Մատչելիության հղումներ

Զելենսկին գտնում է, որ Պուտինի հետ ուղիղ բանակցությունները անհրաժեշտ են


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, 20-ը մայիսի, 2020թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, 20-ը մայիսի, 2020թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր բացօթյա մամուլի ասուլիս է տվել: Նա անդրադարձել է Պուտինի հետ շփումներին, Նորմանդական քառյակի գագաթաժողով անցկացնելու հնարավորությանը, գերիների փոխանակման, ինչպես նաև Միջազգային արժույթի հիմնադրամից օգնություն ստանալու հարցերին:

«Մենք չենք անտեսում մեր ժողովրդի, անօրինական բռնազավթված մեր տարածքների, Ղրիմի վերադարձի հարցերը», - ասել է Զելենսկին, նշելով, որ Նորմանդական քառյակի բանակցությունները հնարավոր կլինի անցկացնել կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուց հետո:

Նա հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցում են COVID-19 համավարակից հետո գերիների փոխանակում կատարելու համար: Զելենսկին միաժամանակ ասել է, որ անկախ համավարակից, ցանկանում է, որ Ռուսաստանի և Ղրիմի բանտերում պահվող բոլոր քաղբանտարկյալները հետ վերադառնան:

Պուտինի հետ բանակցությունների մասին, Զելենսկին ասել է, թե չնայած հանրության մոտ այդ հարցով տարբեր կարծիքներ կան, բայց ինքը գտնում է, որ ուղիղ բանակցությունները անհրաժեշտ են:

Զելենսկին ասել է, որ առաջիկա օրերին, հնարավոր է՝ վաղը, մյուս օրը, կամ այսօր, հուշագիր է ստորագրվելու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, ինչը կբացի օգնություն ստանալու դռները: Նա ասել է, որ դրա համար ծանր պայքար են մղել, հարկադրված են եղել պայքարել նույնիսկ խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG