Մատչելիության հղումներ

Եվրամիությունում և Բրիտանիայում այսօրվանից արգելվեց մենթոլային սիգարետների վաճառքը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մայիսի 20-ից Եվրամիության անդամ երկրներում և Բրիտանիայում արգելվեց մենթոլային սիգարետների վաճառքը:

Արգելքն ընդհանրապես վերաբերում է այլ համեր ունեցող բոլոր տեսակի սիգարետներին, բայց քանի որ այդպիսի սիգարետների մեծ մասը մենթոլային համ ունի, արգելքը մենթոլային են անվանում:

Արգելվում է նաև տարբեր համ տվող թութուն փաթաթելու բարակ թերթիկների, ֆիլտրերի, պարկուճների վաճառքը:

Բրիտանիայում արգելվել է նաև բարակ սիգարետների վաճառքը:

Նոր արգելքները նպատակ ունեն կրճատել ծխողների թիվը, մասնավորապես՝ երիտասարդների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG