Մատչելիության հղումներ

Միչիգանում ջրհեղեղի վտանգ է առաջացել


ԱՄՆ - Տեսարան Միչիգան նահանգի խոշորագույն Դեթրոյթ քաղաքից, արխիվ

Ամերիկյան Միչիգան նահանգի կենտրոնում երկու ամբարտակի փլուզումը ջրհեղեղի վտանգ է առաջացրել մոտակա բնակավայրերի համար: Նահանգապետ Գրեթչեն Ուիթմերն արտակարգ դրություն է հայտարարել:

«Առաջիկա 12-15 ժամվա ընթացքում Միդլենդի կենտրոնը կարող է հայտնվել երեք մետր բարձրությամբ ջրի հոսքի տակ, մեզ մոտ երբեք նման բան չի պատահել: Այսօր երեկոյան ես հայտարարում եմ արտակարգ դրություն, որպեսզի իշխանությունները ռեսուրսներ ունենան աղետի դեմ պայքարելու համար», - ասել է նահանգապետը, նշելով, որ վտանգավոր վայրերից բնակիչները տարհանվում են:

Վերջին օրերին Միչիգանում հորդառատ անձրևներ են տեղում, գետերը վարարել են, ինչն էլ հանգեցրել է Ուիքսոմ լճի մոտ գտնվող ամբարտակների փլուզմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG