Մատչելիության հղումներ

Արցախի և ՊԲ մասնագետները հարվածային անօդաչու սարք են նախագծել, փորձարկումը հաջող է անցել. ԼՂ ՊՆ


Երեկ «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի և Պաշտպանության բանակի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը: Այդ մասին ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Անօդաչու թռչող սարքը, հաղորդագրության համաձայն, «գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ»:

Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն Արցախի պաշտպանական համակարգում, նշված է հաղորդագրությունում:

Փորձարկումներին հետևել են Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

Ստորև՝ Արցախի ՊՆ տեսանյութը.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG