Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ զինծառայող է մահացել կրակոցից՝ դեռևս չպարզված հանգամանքներում


Արխիվային լուսանկար

Երեկ երեկոյան Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է մահացել՝ կրակոցից, դեռևս չպարզված հանգամանքներում:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 20-ամյա զինծառայող Հենրիկ Սամսոնի Արամյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել երեկ ժամը 20:32-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի ռազմական գերատեսչությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը հրազենային վիրավորումն ստացել է գլխի շրջանում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության՝ սպանության հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG