Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր առաջնորդի թիկնապահը


Ադրբեջան-Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին իր աջակիցների հետ, արխիվ
Ադրբեջան-Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին իր աջակիցների հետ, արխիվ

Ադրբեջանում դատարանը եռամսյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր առաջնորդ, Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի թիկնապահներից մեկին` Սաիդ Մամեդզադեին: Վերջինս մեղադրվում է խուլիգանության, ծեծկռտուքի և դանակով վնասվածքներ պատճառելու համար:

Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ գործը շինծու է, և իրավապահներն այս անգամ էլ քրեական հետապնդում են սկսել` Ալիևի քննադատներին լռեցնելու և ահաբեկելու համար:

Ավելի վաղ նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն էին հաղորդել, որ համաճարակի բռնկումից ի վեր Ալիևի վարչակազմն էլ ավելի է խստացրել բռնաճնշումները ընդդիմադիրների ու անկախ լրագրողների նկատմամբ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում միայն ձերբակալվել է շուրջ երկու տասնյակ ակտիվիստ, ընդդիմության առաջնորդներն էլ պարբերաբար զրկվել են ինտերնետից ու բջջային կապից լրատվամիջոցների հետ նախատեսված հարցազրույցներից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG