Մատչելիության հղումներ

Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից 189 բուժաշխատող է մահացել


Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների շարքում յուրաքանչյուր 15-րդը բուժաշխատող է։ Ընդհանուր առմամբ, մինչև օրս COVID-19-ը երկրում առնվազն 189 բժշկի ու բուժքրոջ կյանք է խլել, պնդում է «Մեդիազոնա»-ի լրագրողական հետաքննությունը, որը հիմնված է պաշտոնական տվյալների վրա:

Այս շարքում առանձնացվում է հատկապես Դաղստանը, որտեղ պաշտոնապես հաստատվել է մոտ չորս տանսյակ բուժաշխատողների մահը։ Մոսկվայի շրջանում մահացել է բուժանձնակազմի 16 ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգում`14։

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 2837 մարդ: Արևմտյան լրատվամիջոցները, սակայն, պնդում են, թե իրականում մահացության թվերը շատ ավելի բարձր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG