Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է աշնանն անցկացնել խորհրդարանական ընտրություններ


Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիա

Վրաստանը մտադիր է առաջիկա աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնել` չնայած կորոնավիրուսի համաճարակին:

«Մենք այսօր արդեն մոբլիզացրել ենք բոլոր ուժերը համավարակի դեմ և ամբողջ ուժով աշխատում ենք տնտեսության վերականգման ու առաջիկա ընտրությունների անցկացման ուղղությամբ», - այսօր հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:

Վերջին մեկ օրում, ըստ պաշտոնական տվյալների, երկրում արձանագրվել է վարակի միայն մեկ դեպք, ընդհանուր ցուցանիշը հասել է 702-ի, նրանցից 456-ը ապաքինվել են, 12-ը`մահացել:

Հաղորդվում է նաև, որ մոտ 4000 մարդ գտնվում է կարանտինի մեջ:

Ոստիկանությունը միաժամանակ հաղորդել է, որ միայն երեկ ավելի քան 100 քաղաքացի է տուգանվել արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը խախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG