Մատչելիության հղումներ

Կրեմլը շուրջ 2,5 անգամ ավելացրել է Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը


ՌԴ քաղաքացու անձնագիր, արխիվ
ՌԴ քաղաքացու անձնագիր, արխիվ

Ռուսաստանն այս տարվա առաջին չորս ամիսներին քաղաքացիություն է տրամադրել մոտ 216 հազար օտարերկրացու, ինչը մոտ երկուսուկես անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը, փաստում է Ներքին գործերի նախարարության վիճակագրությունը:

Ռուսական RBC գործակալությունը, հղում անելով միջազգային Finexpertiza աուդիտորական կազմակերպությանը, հաղորդում է, թե ռուսական անձնագիր ստացողների մեծ մասը` մոտ 60 տոկոսը Ուկրաինայի արևելյան շրջանների` Լուգանսկի և Դոնեցկի բնակիչներ են: Մեկ տարի առաջ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով անջատական այդ շրջանների բոլոր բնակիչները կարող են ՌԴ անձնագիր ստանալ պարզեցված կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG