Մատչելիության հղումներ

Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, Նովո-Օգարյովո, 19-ը մայիսի, 2020թ.

Վլադիմիր Պուտինը մերժել է գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու` Հայաստանի և Բելառուսի առաջարկը: «Միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում», - ասել է Ռուսաստանի նախագահը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում:

Բացելով հանդիպումը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին անդրադարձել է գազի գնին, ընդգծելով. - «Մենք չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ արդեն մի քանի տարի, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է»:

ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին է խոսել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պուտինը, մինչդեռ, հակադարձել է` միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում` միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով: «Քանի դեռ չենք հասել ինտեգրացիայի այդ մակարդակին, գազի գինը պետք է որոշվի շուկայական տնտեսության գործոններով` հաշվի առնելով մատակարարների ծախսերը և ներդրումները, ինչպես նաև շահույթ ապահովելով ներդրված կապիտալի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը:

XS
SM
MD
LG