Մատչելիության հղումներ

Նախիջևանում զորավարժություններ են մեկնարկել


Արխիվային լուսանկար

«Նախիջևանում այսօր հրամանատարա-շտաբային զորավարժություններ են մեկնարկել, որոնց մասնակցում են ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված համազորային բանակի մի շարք ստորաբաժանումներ ու զորամասեր»,- տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների, առաջիկա օրերին դրանք զբաղված կլինեն հետախուզական-դիվերսիոն գործողությունների հակազդմանն, ինչպես նաև օդային, հրթիռային և հրետանային հարվածների կանխմանն ուղղված քայլեր մշակելով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախիջևանում ընթացող զորավարժությունները կավարտվեն մայիսի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG