«Իրանը պատրաստ է ինչպես միջնորդավորված, այնպես էլ ուղղակի բանակցություններ սկսել է Սաուդյան Արաբիայի հետ», - այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Առկա տարաձայնությունները հաղթահարելու նպատակով Իրանը պատրաստ է բանակցել Սաուդյան Արաբիայի հետ», - հայտարարել է Մուսավին` հավելելով, թե «տարածաշրջանը պետք է շարժվի այդ ուղղությամբ»:
Մեկնաբանելով արաբական մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանը դիմել է Իրաքի իշխանություններին` Թեհրանի հետ միջնորդավորված բանակցություններ նախաձեռնելու առաջարկով` Մուսավին նշել է. «Իրանի իշխանությունները նման խնդրանք առայժմ չեն ստացել»: