Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 8-ը մայիսի, 2020թ.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 8-ը մայիսի, 2020թ.

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։

Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերին և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն Վերաքննիչ քրեական դատարան։

Մայիսի 8-ին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, նաև Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում իրենց անձնական երաշխավորություններն էին ներկայացրել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG