Մատչելիության հղումներ

Միջազգային շուկայում աշխուժացման նշույլներ են ի հայտ գալիս


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի ֆինանսական թաղամասը, արխիվ

Կարանտինային սահմանափակումների թուլացմանը զուգահեռ՝ միջազգային շուկաներում աշխուժացման առաջին նշույլներն են ի հայտ գալիս:

Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսներից մեկը` FTSE 100-ը, այսօր սակարկությունների մեկնարկից հաշվված րոպեներ անց ավելի քան 2 տոկոսի աճ է արձանագրել: Բորսայի մյուս կարևորագույն ինդեքսը` FTSE 250-ը, աշխատանքային շաբաթվա առաջին իսկ րոպեներին աճել է 1.8 տոկոսով:

«Աճի գլխավոր պատճառը եվրոպական մի շարք պետությունների կողմից կարանտինային սահմանափակումների թուլացմանն ու տնտեսության վերագործարկմանն ուղղված քայլերն են», - գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ միջազգային շուկաներում նկատվող աճի գլխավոր պատճառը նավթի պահանջարկի որոշակի աճն է: Դրա արդյունքում British Petroleum և Royal Dutch Shell նավթային ընկերությունների բաժնետոմսերի գինը աճել է համապատասխանաբար 3.7 և 3.6 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG