Մատչելիության հղումներ

Մարնեուլիում չեղարկել են կարանտինային միջոցառումները


Վրաստան - Կարանտինը Մարնեուլիում, մայիս, 2020թ.

Վրացական Մարնեուլի քաղաքում վերացվել են մոտ երկու ամիս առաջ սահմանված կարանտինային միջոցառումները: Այսուհետ Մարնեուլիի բնակիչները կարող են ազատորեն լքել քաղաքը:

Վրաստանի կառավարությունն իր այս որոշումը պատճառաբանել է Մարնեուլիում համաճարակաբանական իրավիճակի զգալի բարելավմամբ:

Դրա հետ մեկտեղ, քաղաքային իշխանությունները կոչ են արել առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլիի բնակիչներին զգուշավորություն ցուցաբերել` կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքից խուսափելու համար: «Մենք պետք է հաշվի առնենք [համաճարակաբանների] բոլոր խորհուրդները, որպեսզի կարանտինի չեղարկումը ժամանակավոր բնույթ չկրի», - հայտարարել է Մարնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին:

Մարնեուլիին հարող ևս երկու շրջաններում` Բոլնիսում և Թեթրիցղարոյում, կարանտինային միջոցառումներն առայժմ շարունակում են ուժի մեջ մնալ:

XS
SM
MD
LG