Կիրակի օրը Թել Ավիվի իր բնակարանում հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպանի դին, այս մասին հայտնում է «Ռոյթերզը»` վկայակոչելով Իսրայելի պաշտոնական աղբյուրները:
Փետրվարից Իսրայելում չինական դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարող 57-ամյա Դու Ուեի մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում: Ոստիկանության խոսնակը միայն հայտնել է, որ իրավապահները ուսումնասիրում են մահվան հանգամանքները:
Իսրայելի Channel 12 հեռուստաընկերությունը, վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին, հաղորդել է, որ դեսպանի մահվան պատճառը բնական է եղել. Դու Ուեն մահացել է քնած ժամանակ: