Մայիսի 10-16-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար, ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: