Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի գիտնականը Իրանում 6 տարվա ազատազրկման դատապարտվեց


Ֆրանսիայի և Իրանի քաղաքացի Ֆարիբա Ադելխան, արխիվ
Ֆրանսիայի և Իրանի քաղաքացի Ֆարիբա Ադելխան, արխիվ

Իրանի և Ֆրանսիայի քաղաքացի Ֆարիբա Ադելխան Իրանում հինգ տարվա ազատազրկման է դատապարտել «ազգային անվտանգության դեմ դավադրության» մեղադրանքով: Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողը ևս մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել Իսլամական Հանրապետության դեմ քարոզչության մեղադրանքով:

Ադելխան և իր գործընկերը՝ ֆրանսիացի սոցիոլոգ Ռոլան Մարշալը ձերբակալվել են անցյալ տարվա հունիսին Թեհրանում, այս տարվա մարտին Մարշալը ազատ է արձակվել և վերադարձել Ֆրանսիա, պաշտոնական Փարիզին, սակայն, չի հաջողվել հասնել նաև Ադելխանի ազատ արձակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG