Մատչելիության հղումներ

Ferrari-ն թոքերի օդափոխության սարք է ստեղծում


Ferrari 488 Pista մեքենա, արխիվ
Ferrari 488 Pista մեքենա, արխիվ

Շքեղ, գերթանկ ու գերարագ մեքենաներ արտադրող Ferrari իտալական գործարանի Formula 1 մրցաշարի համար աշխատող մասնագետները և Իտալիայի ճարտարագիտության համալսարանը ստեղծում են թոքերի օդափոխության սարք, որը, ենթադրաբար, պատրաստ կլինի ընդամենը հինգ շաբաթում:

«Մեր սարքի հետաքրքիր յուրահատկություններից մեկն այն է, որ վենտիլյատորը կարող է աշխատել ոչ միայն ստանդարտ դիմակների, այլև բոլոր տեսակի դիմակների և սաղավարտների հետ: Պացիենտի համար առավել հարմար են կամ ամբողջ դեմքը փակող դիմակը, կամ սաղավարտը: Մեր սարքը կկարողանա հաշվարկել ալգորիթմը և պահանջված չափով թթվածին մատակարարել»,- ասել է ծրագրի համակարգող դոկտոր Մարկո Մաջալին:

Ի դեպ, Ferrari գործարանի և Իտալիայի ճարտարագիտության համալսարանի մասնագետները գյուտին վերաբերող ամբողջ ինֆորմացիան՝ տեխնիկական չափանիշները, գծագրերը, օգտագործվող նյութերի տվյալները, տեղադրել են համացանցում, ասելով, որ այն բաց է օգտագործման համար, և ցանկացած խումբ կամ գործարան կարող է փորձել արտադրել այդ սարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG