Մատչելիության հղումներ

«Չինաստան-ԱՄՆ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից»


Չինաստանի և ԱՄՆ դրոշները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժաո Լիչժանն ասել է, որ չին-ամերիկյան կապերի հետևողական զարգացումը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին:

Խոսնակն այդ մեկնաբանությամբ արձագանքել է Պեկինի հետ բոլոր կապերը խզելու սպառնալիքին, որը նախագահ Դոնալդ Թրամփը հնչեցրել է FOX հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

«Այսօրվա դրությամբ Չինաստանը և Միացյալ Նահանգները պարտավոր են խթանել համագործակցությունը համավարակի տարածման դեմ պայքարում, հնարավորինս արագ հաղթահարեն այդ ճգնաժամը, փրկեն հիվանդներին, վերականգնեն տնտեսությունը և արդյունաբերությունը: Դրա համար պահանջվում է Միացյալ Նահանգների և Չինաստանի համագործակցությունը»,- Պեկինում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության խոսնակը:

XS
SM
MD
LG