Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի, տեղեկացնում է մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 դեպք, որից առողջացել է 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:
«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում։
Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 հազար 44-ի: