Մատչելիության հղումներ

Գեմաֆին Գասպարյանը թողնում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը


Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ` այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղու իրավացիության»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG