Մատչելիության հղումներ

«Յուքոմ». Դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 520 աշխատակից, շատերի հետընդունման գործընթացը շարունակվում է


Այսօրվա դրությամբ «Յուքոմ» ընկերության բնականոն աշխատանքն են ապահովում 1160 աշխատակիցներ, ովքեր ի լրումն իրենց պարտականությունների` ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները, այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից` ի պատասխան «Ազատության» հարցմանը:

Նշվում է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակիցներ, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։

«Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով «Յուքոմի» աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG