Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում անցած շաբաթ շուրջ 3 մլն մարդ գործազրկության նպաստ ստանալու դիմում է ներկայացրել


Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին

Հակամահամաճարակային սահմանափակումների պատճառով Միացյալ Նահանգներում գործազուրկների թիվը գերազանցել է 36 միլիոնը։ Միայն անցած շաբաթ գործազրկության նպաստ ստանալու դիմում է ներկայացրել է 2 միլիոն 980 հազար ամերիկացի:

Ճգնաժամից առաջ գործազրկության նպաստ էր ստանում ընդամենը 1 միլիոն 700 հազար քաղաքացի։

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամը առաջիկա ամիսներին շարունակելու է ամերիկյան տնտեսությանը լուրջ կորուստներ պատճառել ՝ չբացառելով, որ առաջիկա ամիսներին գործազրկության ցուցանիշը երկրում կարող է հասնել 25 տոկոսի:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսի վարակակիրների և մահացության ցուցանիշներով աշխարհում առաջին տեղում է. վարակվածների թիվը ավելի քան 1 միլիոն 396 հազար է, զոհվել է ավելի քան 83 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG