Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի Մարտունի համայնքում վարակակիր ընտանիքի տան պատերը ներկել են տարօրինակ գրառումներով


Մարտունի, արխիվ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում վարակակիր ընտանիքին պատկանող տան պատերը անհայտ անձինք ներկել են տարօրինակ գրառումներով։

Համայնքապետ Արմեն Ավետիսյանն «Ազատությանը» հայտնեց՝ Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եղել են դեպքի վայրում: Հիմա, ըստ նրա, իրավապահ համակարգի ներկայացուցիչները փորձում են հարևանությամբ տեղադրված տեսախցիկների օգնությամբ պարզել, թե ովքեր են փորձել թիրախավորել վարակակիրներին։

Համայնքապետը չի բացառում, որ այդ ամենը երեխաների ձեռքի գործն է, իսկ պատերն այժմ մաքրված են:

Մարտունիում վարակակիրները 12-ն են: Նրանք բուժհաստատություններում և մեկուսացման վայրերում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG