Մատչելիության հղումներ

Իրանն օրենքով արգելեց մարզիկներին մրցել իսրայելցիների դեմ


Իրանի խորհրդարանը, արխիվային լուսանկար

Իրանցի մարզիկներին այժմ արդեն օրենսդրությամբ արգելվում է մրցել իսրայելցիների դեմ: Համապատասխան օրենքն ընդունվել է մայիսի 14-ին երկրի խորհրդարանի կողմից:

«Մեր գաղափարական սկզբունքների համաձայն` սիոնիստական ռեժիմը չենք ճանաչում որպես ինքնիշխան պետություն, հետևաբար որևէ մարզական մրցում նրանց դեմ չի անցկացվի»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի մարզական հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամեդ Ազիզին` նշելով, որ պատրաստ են նաև որոշման հնարավոր հետևանքներին՝ իրանցի մարզիկների կամ թիմերի որակազրկմանը:

Իրանցի պատգամավորի խոսքով` երկրի գաղափարական սկզբունքները մարզական մրցաշարերից կարևոր են:

Օլիմպիական միջազգային կոմիտեն առայժմ չի արձագանքել Իրանի օրենսդիր մարմնի այս որոշմանը: Երկիրը նախկինում էլ էր արգելում մարզիկներին մասնակցել իսրայելցի հակառակորդների դեմ մրցումներին, ինչը բազմիցս հանգեցրել է իրանցի մարզիկների, իրանական ակումբների նկատմամբ պատժամիջոցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG