Մատչելիության հղումներ

«Հակասությունները խորացել են». Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման որոշում է կայացրել


Սմբատ Գոգյանը, արխիվ
Սմբատ Գոգյանը, արխիվ

Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից ազատման որոշում է կայացրել: Պատճառների մասին Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նաև կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

«Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»,- գրել է նա, ապա շարունակել.

«2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»։

Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG