Մատչելիության հղումներ

Բերգամոյում, ըստ քաղաքապետի, առողջապահական վատթարագույն ճգնաժամը հաջողվել է հաղթահարել


Իտալիա - Բերգամոյում ռազմական բեռնատարները, ըստ հաղորդագրությունների, կորոնավիրուսից մահացածների դագաղները տեղափոխում էին գերեզմանոց, մարտ, 2020թ.

Եվրոպայում համաճարակի բռնկման էպիկենտրոն դարձած իտալական Բերգամո քաղաքի ղեկավար Ջորջիո Գորին հայտարարել է, որ բոլոր ժամանակների առողջապահական ոլորտի վատթարագույն ճգնաժամը հաջողվել է հաղթահարել, նոր ճգնաժամը՝ վերականգնումը, դեռ առջևում է:

Փետրվարին կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվելուց հետո հաշվված օրերի ընթացքում քաղաքի հիվանդանոցներում տեղ չկար, օրական մահանում էին հարյուրավոր վարակվածներ: Բերգամոն դարձավ կորոնավիրուսի ողբերգության խորհրդանիշը:

Քաղաքում և հարակից շրջաններում մինչ օրս բուժվում են 12 հազար հիվանդներ, քաղաքապետի խոսքով, սակայն, հաջողվել է վերահսկելի դարձնել իրավիճակը:

Իտալիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, վարակվածների ընդհանուր թիվը շուրջ 222 հազար է, զոհվել է ավելի քան 31 հազար մարդ: Մահացության ցուցանիշով Իտալիան աշխարհում երրորդն է՝ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG