Մատչելիության հղումներ

«Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի` Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն Արթուր Թովմասյանն է


«Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար այս քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: Այս մասին տեղեկացրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:

Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար»,- հայտնել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG