Մատչելիության հղումներ

Իսրայելում 320 մարդ է ձերբակալվել, որոնք փորձում էին կրոնական միջոցառում անցկացնել՝ խախտելով կարանտինը


Իսրայել - Ոստիկանը սինագոգից հեռացնում է երիտասարդ ուղղադավան հրեային, Երուսաղեմի Մեա Շեարիմ արվարձան, 30-ը մարտի, 2020թ.

Իսրայելի ոստիկանությունը 320 մարդու է ձերբակալել, որոնք փորձել են հրեական կրոնական միջոցառում անցկացնել՝ խախտելով կարանտինի պայմանները:

Ռաբբիներից շատերը պաշտպանում են կառավարության մտցրած սահմանափակումները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը, բայց ուղղադավան (օրթոդոքս) ռաբբիները հրաժարվում են չեղարկել կրոնական ծեսերը:

Ամենամյա մի ծիսակատարությամբ հազարավոր հրեաներ հավաքվում են երկրի հյուսիսում գտնվող իրենց նախնիներից մեկի գերեզմանի մոտ, աղոթում ամբողջ գիշեր, խարույկների շուրջ պարում ու երգում:

Ոստիկանությունը հայտնում է, որ երեկ երեկոյան հարյուրավոր մարդիկ փորձել են խախտել սահմանափակումները, հանդիպելով արգելքների՝ առարկաներ են նետել իրավապահների վրա, ինչն էլ հանգեցրել է զանգվածային ձերբակալությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG